Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ

Խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ
10.12.2020 | 23:18

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ:

Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր վաղքրիստոնեական, միջնադարյան և նոր շրջանի եկեղեցիներից, վանքերից և տարբեր հուշարձաններից:
Գիտնականները փաստեր են ներկայացրել, թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջանի կառավարության ներքո համակարգված կերպով ոչնչացման է ենթարկվել վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների հայկական գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը:


Գիտնականները հույս են հայտնել, որ Հռոմի Պապի հեղինակավոր միջնորդությամբ հնարավոր կլինի համախմբել համապատասխան միջազգային կառույցներին՝ փրկելու պատմական Հայաստանի տարածքում գտնվող և հավատի վկայություն հանդիսացող ժառանգությունը, որն ունի համաշխարհային նշանակություն:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ